Քաղաքականություն

Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ հարաբերությունների զարգացումը. Ռուբեն Ռուբինյանը՝ Պյոտր Սկվեչինսկիին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ հարաբերությունների զարգացումը. Ռուբեն Ռուբինյանը՝ Պյոտր Սկվեչինսկիին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 14-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ռուբեն Ռուբինյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, նշել է, որ Հայաստանը կարեւորում է Լեհաստանի հետ հարաբերությունների, համագործակցության զարգացումը:

Պյոտր Սկվեչինսկին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը` նպաստելու երկու երկրների միջեւ կապերի առավել զարգացմանն ու խորացմանը: Նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի ամրապնդման հարցում:

Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության խնդիրները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, խոսել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում