Գեղարքունիքում ընթացքի մեջ են անասնաբուժասանիտարական, հակահամաճարակային և խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսություններում շարունակվում են անասնաբուժասանիտարական, հակահամաճարակային և խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, 2023 թվականի հուլիսի 12-ի դրությամբ մարզի համայնքներում կատարվել են պատվաստումներ բրուցելյոզ, դաբաղ, սիբիրախտ, էմկար, դաբաղ Sat-2 հիվանդությունների նկատմամբ։ Խոշոր եղջերավոր անասունների շրջանում բրուցելյոզ հիվանդության դեմ կատարվել է 40 հազար 188 գլխի պատվաստում, դաբաղ հիվանդության դեմ՝ 115 հազար 699 գլխի պատվաստում, սիբիրախտ հիվանդության դեմ՝ 104 հազար 245 գլխի պատվաստում և դաբաղ Sat-2 հիվանդության դեմ՝ 99 հազար 797 գլխի պատվաստում։ Մանր եղջերավոր կենդանիների շրջանում կատարվել է բրուցելյոզի 35 հազար 952, սիբիրախտի 35 հազար 618, դաբաղ Sat-2-ի 70 հազար 12 պատվաստում։ Սիբիրախտի դեմ պատվաստվել է 1562 գլուխ ձի։

Մարզի համայնքներում 2023 թվականի հուլիսի դրությամբ անասնահամաճարակային իրավիճակը կայուն է, վարակիչ հիվանդությունների դեպքեր չեն հայտնաբերվել:

2023 թվականի հունիսի 26-ի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ, Նորակերտ, Արեգունի բնակավայրերի հացահատիկի ցանքատարածություններում, Ճամբարակ քաղաքի և Վահան գյուղի խոտհարքներում նկատվել են թույլ և միջին աստիճանի ծղրիդներով վարակվածություն, որի վերաբերյալ գրավոր տեղեկացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

2023 թվականի հուլիսի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում համարակալվել է 78 հազար 751 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են

Ղրղզստանի տարածքը պետական սահմանի ճշգրտումից հետո մեծացել է՝ հասնելով 20 միլիոն հեկտարի

Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ