Իրանի նախագահն ավարտել է իր աֆրիկյան շրջագայությունը՝ Աֆրիկան անվանելով հնարավորությունների տարածաշրջան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ավարտել է շրջագայությունը աֆրիկյան երկրներ։ Իր գործընկերների պաշտոնական հրավերով Ռայիսին այցելել էր Քենիա, Ուգանդա և Զիմբաբվե։ Ռայիսին դրական է գնահատել իր եռօրյա այցը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը։

Ռայիսին Աֆրիկա իր այցի ձեռքբերումներից մեկն է անվանել Իրանի և աֆրիկյան երկրների միջև կապերի ամրապնդումը՝ նշելով, որ հարաբերություններն աֆրիկյան երկրների հետ, ինչպես ասիական երկրների և աշխարհի այլ մասերի հետ, կարևոր են Իրանի համար։ Միևնույն ժամանակ, Ռայիսին Աֆրիկան անվանել է հնարավորությունների տարածաշրջան, որը չի կարելի անտեսել։

Իրանի նախագահը նշել է, որ այցի արդյունքում ապահովվել է Իրանի գիտատար արտադրանքի համար արտահանման շուկաների ստեղծումը։ Բացի այդ, ըստ Ռայիսիի՝ Աֆրիկայում բարենպաստ դաշտ կա առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության համար․ կողմերը քննարկել են փոխանակման մեխանիզմի ակտիվացումը՝ թույլ տալու Իրանին առաջին անհրաժեշտության ապրանքներ ստանալ նավթաքիմիական արտադրանքի մատակարարման դիմաց։

Այցի ընթացքում արծարծված այլ թեմաներից են եղել գիտատեխնիկական կապերը, և այդ կապակցությամբ երեք երկրներում էլ բացվել է գրասենյակ՝ իրանական տեխնոլոգիաներին ծանոթանալու համար:

Բացի Քենիայի, Ուգանդայի և Զիմբաբվեի նախագահների հետ հանդիպումներից, Էբրահիմ Ռայիսին հանդիպում է ունեցել նաև առևտրականների և գիտնականների հետ։

Աֆրիկյան երեք երկրների հետ ստորագրվել է համագործակցության վերաբերյալ շուրջ 21 փաստաթուղթ։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս