Տարածաշրջանային

Իրանի նախագահը շրջագայության է մեկնում Աֆրիկայի երկրներ

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը շրջագայության է մեկնում Աֆրիկայի երկրներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այցով մեկնում է Աֆրիկայի մի քանի երկրներ՝ նրանց ղեկավարների հրավերով։ Ինչպես «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Այսօր նախագահը կայցելի Աֆրիկայի մայրցամաք` մի շարք պետությունների ղեկավարների պաշտոնական հրավերով, - մեջբերել է նրա խոսքը Tasnim գործակալությունը։ - Նկատի առնելով, որ Իրանը և Աֆրիկայի երկրներն ունեն ընդհանուր ռազմավարական ընկալում, ինչպես նաև մշակութային կապեր, հուսով ենք, որ այս ուղևորության շրջանակներում մենք կկարողանանք ընդլայնել մեր համագործակցությունը»։

Քանաանին, սակայն, չի հայտնել, թե հատկապես ո՛ր պետություններ կայցելի Ռայիսին իր աֆրիկյան շրջագայության ընթացքում։

«Աֆրիկան ​​հնարավորությունների մայրցամաք է։ Վերջին մի քանի տարիներին Աֆրիկայի տնտեսությունը զարգանում է և գրավում շատ երկրների ուշադրությունը», - ընդգծել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում