Այս շաբաթ գլոբալ ջերմաստիտճանն ամենաբարձր ցուցանիշ է սահմանել առնվազն 100,000 տարվա մեջ․ CNN

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկրի ջերմաստիճանը նորից բարձրացել է՝ հասնելով նոր ռեկորդային մակարդակի. չորրորդ օրն անընդմեջ գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։

«Այս նոր տագնապալի ռեկորդները, հավանաբար, ամենաբարձրն են առնվազն 100 000 տարվա մեջ»,- տեղեկացրել է CNN-ը:

Ըստ Մեյնի համալսարանի կլիմայի վերլուծիչի, որն օգտագործում է ԱՄՆ-ի շրջակա միջավայրի կանխատեսման ազգային կենտրոնների տվյալները՝ հուլիսի 6-ին միջին օրական ջերմաստիճանն աշխարհում բարձրացել է մինչև 17,23 աստիճան ցելսիուս:

Հուլիսի 3-ին միջին գլոբալ ջերմաստիճանը հասել էր 17,01-ի, ինչը ամենաբարձր ցուցանիշն էր NCEP-ի ամբողջ դիտարկումների ընթացքում։ Հուլիսի 4-ին այն բարձրացել էր մինչև 17,18 աստիճան, որի վրա էլ կանգ էր առել հուլիսի 5-ին։

Մինչ այդ ռեկորդը կազմել էր 16,92 աստիճան և սահմանվել էր 2016թ. օգոստոսին։

Հայերեն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

Կրեմլում չեն բացառել, որ ինչ-որ փուլում Եվրոպան կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին