ԵՊՀ «Translation Studies: Theory and Practice» գիտական պարբերականը զետեղվել է DOAJ միջազգային շտեմարանում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի հրատարակչության կողմից լույս ընծայվող «Translation Studies: Theory and Practice» (TSTP) գիտական պարբերականը զետեղվել է DOAJ միջազգային շտեմարանում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԵՊՀ-ից։

««Translation Studies: Theory and Practice» (TSTP) պարբերականը, որն անցնում է միջազգային գրախոսություն, հրատարակվում է Երևանի պետական համալսարանի հրատարակչության, ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ, պարբերականի գլխավոր խմբագիր Ռուզան Ղազարյանի և նույն ամբիոնի դոցենտ, պարբերականի պատասխանատու քարտուղար Իշխան Դադյանի ջանքերով:

Հավատարիմ մնալով ԵՊՀ ռազմավարական նպատակներին, որոնց շարքում իրենց ուրույն տեղն ունեն գիտահետազոտական գործունեության որակի ու ծավալի ընդարձակումը և միջազգային գիտական ամսագրերում ու շտեմարաններում հրապարակումներ ունենալը՝ ԵՊՀ-ն «Translation Studies: Theory and Practice»-ում ներկայացնում է միջազգային չափանիշներին համապատասխան, թարգմանական բոլոր ոլորտներին առնչվող հետազոտական աշխատանքներ: Այստեղ ընդգրկված հոդվածների հեղինակների 90%-ը արտասահմանյան համալսարանների ներկայացուցիչներ են (9 հեղինակներից միայն մեկն է ազգությամբ հայ)։ Բացի հոդվածագիրներից՝ խորհրդատվական և խմբագրական խորհուրդների կազմում նույնպես ընդգրկված են օտարազգի գիտնականներ (ավելի քան 70%-ը), ինչը նպաստում է պարբերականի՝ միջազգային հարթակներում տեսանելիության և հեղինակության, ինչպես նաև որակի բարձրացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պարբերականի գլխավոր խմբագիր Ռուզան Ղազարյանի խոսքով՝ այն թարգմանաբանական ոլորտին նվիրված մասնագիտացված միջազգային գիտական առաջին պարբերականն է, որի կայացման համար պահանջվել է գրեթե 4 տարի։

«Գիտական պարբերականի ստեղծման գաղափարն առաջացել է դեռևս 2019 թվականին, երբ Ժեշուվի համալսարանի (Լեհաստան) հետ գործակցության շրջանակում կազմակերպեցինք և անցկացրինք «Թարգմանության եվրասիական համաժողով 1»-ը, որի ժամանակ հյուրընկալել էինք տարբեր երկրների համալսարանների ներկայացուցիչների»,- նշել է Ռուզան Ղազարյանը և հավելել «Մեր այս ձեռքբերումը բացառապես թիմային գրագետ և անձնվեր աշխատանքի արդյունք է, ինչի հաջող իրագործումը նոր խթան է դառնում՝ ձգտելու անել ավելին»։

Ըստ աղբյուրի՝ «Translation Studies: Theory and Practice»-ը ԵՊՀ հրատարակչության արդեն 4-րդ պարբերականն է, որն ընդգրկվել է DOAJ-ում։ Նախորդիվ այդտեղ հրապարակվել են «Journal of Sociology. Bulletin of Yerevan University», «Armenian Folia Anglistika» և «Journal of Political Science: Bulletin of Yerevan University» գիտական ամսագրերը։

ԵՊՀ տեղեկացմամբ՝ 20-ամյա DOAJ-ը բաց հասանելիությամբ (open access) պարբերականների շարքում հեղինակավոր շտեմարաններից մեկն է, որից տեղեկություններ է քաղում «Web of Science» շտեմարանը։ DOAJ-ի առաքելությունն է բարձրացնել որակյալ, գրախոսվող, բաց հասանելիությամբ գիտահետազոտական պարբերականների հեղինակությունը, տեսանելիությունը, հասանելիությունն ու ազդեցիկությունն ամբողջ աշխարհում։

ԵՊՀ հրատարակչության գործունեությունը

1920 թվականին հիմնադրված ԵՊՀ հրատարակչությունը զբաղվում է միջազգային չափանիշներին համապատասխան գիտական պարբերականների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների հրատարակությամբ՝ սերտ համագործակցելով ակադեմիական հանրության հետ:

ԵՊՀ հրատարակչության առաջնային նպատակն է միջազգային ասպարեզում ներկայացնել հայաստանյան գիտական համայնքի կատարած հետազոտական աշխատանքները՝ դրանք հասանելի դարձնելով ընթերցող հանրությանը:

ԵՊՀ հրատարակությունները հասանելի են «EBSCO», «DOAJ», «zbMATH», «ERIH PLUS», «Sherpa Romeo», «The Linguist list», «Index Copernicus», «Mathnet.ru», «Cyberleninka», «eLibrary.ru» միջազգային հեղինակավոր շտեմարաններում։

Համալսարանում հրատարակվող 20 ամսագրերն ընդգրկված են «OJS» (Open Journal System) ամսագրերի էլեկտրոնային կառավարման համակարգում։ Հեղինակների կողմից հոդվածի տեղադրումը, հետագա գրախոսումն ու խմբագրական աշխատանքների մեծ մասն իրականացվում են «journals.ysu.am» հարթակում։

ԵՊՀ հրատարակչությունը 2016 թվականից ցայսօր ունի Եվրոպական համալսարանական հրատարակչությունների ասոցիացիայի (Association of European University Presses) լիիրավ անդամի կարգավիճակ, ինչը մեծ արտոնություններ և հնարավորություններ է շնորհում հրատարակված գիտական աշխատանքներին՝ արդյունավետորեն նպաստելով համալսարանի միջազգայնացման գործընթացին։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում