Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապի բանագնացը կայցելի Մոսկվա՝ Ուկրաինայում իրավիճակի խաղաղ հանգուցալուծում գտնելու համար

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապի բանագնացը կայցելի Մոսկվա՝ Ուկրաինայում իրավիճակի խաղաղ հանգուցալուծում գտնելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարդինալ Մատեո Մարիա Զուպիին որպես իր բանագնաց ուղարկում է Մոսկվա՝ խթանելու երկխոսությունը և Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների խաղաղ լուծում փնտրելու: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Հռոմի պապի մամուլի ծառայությունը:

Այցը նախատեսված է հունիսի 28-29-ին և նպատակ ունի ուժեղացնել «մարդասիրության ժեստերը, որոնք կարող են նպաստել ներկա ողբերգական իրավիճակի լուծմանը և արդար խաղաղության ուղիներ գտնելուն»:

Հունիսի 5-6-ին կարդինալ Զուպին այցելել էր Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում