Միջազգային

Չինաստանը Թայվանի հարցում փոխզիջումների չի գնա. Վանգ Յին՝ Բլինքենին

2 րոպեի ընթերցում

Չինաստանը Թայվանի հարցում փոխզիջումների չի գնա. Վանգ Յին՝ Բլինքենին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինը փոխզիջումների ու զիջումների չի համաձայնի Թայվանի հարցում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտարարել է Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վանգ Յին Պեկինում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններում։

«Ազգային միասնության պահպանումը միշտ եղել է Չինաստանի արմատական շահերի էությունը... Այս հարցում Չինաստանը փոխզիջումների և զիջումների տեղ չունի», - մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Վանգ Յիի խոսքը:

Վանգ Յին ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունների ընթացքում Վաշինգտոնից պահանջել է չբորբոքել, այսպես կոչված, չինական սպառնալիքը, չեղարկել Չինաստանի դեմ միակողմանի անօրինական պատժամիջոցները, դադարեցնել Չինաստանի տեխնոլոգիական զարգացման ճնշումը և կամայականորեն չմիջամտել Չինաստանի ներքին գործերին։

Բլինքենը հունիսի 18-ից 19-ը երկօրյա այցով գտնվում է Պեկիում: Երեկ նա հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի հետ: Ըստ ամերիկյան որոշ լրատվամիջոցների՝ Բլինքենն այսօր ավելի ուշ կարող է նաև հանդիպում ունենալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:

Վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն առաջին անգամ է այցելում Չինաստան: Բացի այդ, Բլինքենը Չինաստան այցելող ամենաբարձրաստիճան պաշտոնյան է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախագահ դառնալուց ի վեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում