Պեկին

Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

1 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 5-ի առավոտյան պաշտոնական այցերով ​​մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Xinhua-ն, Չինաստանի նախագահն այցելության է մեկնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Հունգարիայի նախագահ Թամաշ Սուլյոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով։

Ծինփինին ուղեկցում են նրա կինը՝ Պենգ Լիյուանը, Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության քաղաքական բյուրոյի կենտրոնական կոմիտեի մշտական ​​հանձնաժողովի անդամ և Կենտրոնական կոմիտեի գլխավոր գրասենյակի տնօրեն Կայ Ցին, ինչպես նաև ՉԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ և արտաքին գործերի նախարար Վան Ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում