Միջազգային

Չինաստանի նախագահը հանդիպել է Բլինքենի հետ

2 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահը հանդիպել է Բլինքենի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը։

Ըստ հրապարակման՝ Չինաստանի ղեկավարի հետ անմիջական հանդիպումը վկայում է կողմերի միջև լարվածությունը նվազեցնելու ջանքերի շարունակման մասին, սակայն պաշտոնյաները լուրջ առաջընթաց չեն սպասում այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են Թայվանը, առևտուրը և Չինաստանի աջակցությունը Ռուսաստանին։

Թե՛ Պեկինը, թե՛ Վաշինգտոնը հայտարարել են, որ առաջընթացի հույս ունեն որոշ ավելի փոքր, գործնական հարցերում, ինչպես օրինակ՝ ռազմական գերատեսչությունների միջև հաղորդակցության բարելավումը և երկու երկրների միջև ճանապարհորդությունների հեշտացումը։

Ապրիլի 26-ին ավելի վաղ Բլինքենը ավելի քան 5 ժամյա հանդիպում էր անցկացրել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հանդիպումից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վան Ին նշել էր, որ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները կայունացել են, սակայն «հարաբերություններում բացասական գործոնները դեռ շարունակում են ավելանալ»։ Իսկ Բլինքենը հույս էր հայտնել, որ կողմերն առաջընթաց կգրանցեն երկու երկրների նախագահների կողմից համաձայնեցված համագործակցության հարցերում, շեշտելով, որ «դեմ առ դեմ դիվանագիտությանը ոչինչ չի փոխարինի»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում