Պեկին

«Մեկ Չինաստան» սկզբունքը հանդիսանում է Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների առողջ և կայուն զարգացման հիմքը. դեսպան Ֆոն Յոնգի հոդվածը

8 րոպեի ընթերցում

«Մեկ Չինաստան» սկզբունքը հանդիսանում է Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների առողջ և կայուն զարգացման հիմքը. դեսպան Ֆոն Յոնգի  հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 1992 թվականի ապրիլի 6-ին ստորագրվել է «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ հայտարարություն։ Այդ հայտարարության մեջ հստակ նշվում է, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը ճանաչում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը որպես Չինաստանի միակ օրինական իշխանություն, իսկ Թայվանը՝ Չինաստանի տարածքի անբաժանելի մաս՝ հավաստելով, որ որևէ պաշտոնական հարաբերություններ չի հաստատի Թայվանի հետ։ «Մեկ Չինաստան» սկզբունքի պահպանումն ամուր հիմնաքար է երկկողմ հարաբերությունների առողջ և կայուն զարգացման համար։

Թայվանը հին ժամանակներից եղել է Չինաստանի անբաժանելի մասը։ Դեռ շատ վաղ ժամանակներից չինական գրականության տեքստերում առկա էին նկարագրություններ Թայվանի վերաբերյալ: Հարյուրավոր տարիներ առաջ, սկսած Սուն և Յուան դինաստիաների ժամանակաշրջանից, Չինաստանի բոլոր դինաստիաների կենտրոնական կառավարություններն արդյունավետ վարչական իրավասություն էին իրականացնում Թայվանի նկատմամբ: 1895 թվականին Ճապոնիան Չինաստանի Ցին կառավարությանը ստիպեց զիջել Թայվանը։ 1945 թվականին Ճապոնիան նահանջեց, իսկ Չինաստանի կառավարությունը ետ վերադարձրեց Թայվանը։ 1949 թվականի հոկտեմբերի 1-ին հռչակվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը։ Որպես ամբողջ Չինաստանը ներկայացնող միակ օրինական կառավարություն՝ Չինաստանը լիովին իրականացնում է Չինաստանի, ներառյալ Թայվանի նկատմամբ ինքնիշխանությունը: Սակայն Չինաստանում քաղաքացիական պատերազմի շարունակման և արտաքին ուժերի միջամտության պատճառով Թայվանի ափերի երկու կողմերն էլ հայտնվեցին երկարաժամկետ քաղաքական առճակատման մեջ։ Այնուամենայնիվ, Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքը երբեք իրարից բաժան չեն եղել և չեն լինի, իսկ Թայվանի կարգավիճակը՝ որպես Չինաստանի տարածքի մաս երբեք չի փոխվել և չի փոխվի։

Թայվանի՝ Չինաստանին պատկանելու իրավական հիմքերն ակնհայտ են։ Թայվանի նկատմամբ Չինաստանի ինքնիշխանության վերականգնումը որոշվել է Կահիրեի հռչակագրով, Պոտսդամի հռչակագրով և Ճապոնիայի կապիտուլյացիայի ակտով։ Պատերազմից հետո Թայվանի վերադարձը Չինաստանին կազմում է միջազգային կարգի կարևոր մաս։ 1971 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 26-րդ նստաշրջանն ընդունեց 2758 բանաձևը: Այս բանաձևի համաձայն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ճանաչվեց որպես Չինաստանի միակ օրինական կառավարություն՝ ներկայացնելով ՄԱԿ-ում ամբողջ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը՝ ներառյալ Թայվանը որպես Չինաստանի մաս, առանց «երկու Չինաստան» կամ «մեկ Չինաստան, մեկ Թայվան» խնդրի: Այնուհետև, ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների պաշտոնական որոշմամբ և այլ միջոցներով, ինչպիսին է 1972 թվականի մայիսին Առողջապահության համաշխարհային 25-րդ ասամբլեայի կողմից ընդունված 25.1 բանաձևը, վերականգնվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության օրինական տեղը՝ բացառելով Թայվանի վարչության «ներկայացուցիչներին»:

фото.jpg (400 KB)

«Մեկ Չինաստան» սկզբունքը միջազգային հարաբերությունների կարգն ու միջազգային հանրության ընդհանուր համերաշխությունն է։ Աշխարհի 183 երկրներ Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել «Մեկ Չինաստան» սկզբունքով։ Սա ամբողջովին ցույց է տալիս, որ «Մեկ Չինաստան» սկզբունքը ժողովրդի ձգտումն ու ժամանակի միտումն է։ Սակայն վերջին տարիներին Թայվանի Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը պնդում է «Թայվանի անկախության» դիրքորոշումը և արտաքին ուժերի հետ պայմանավորվելով՝ շարունակում է սադրիչ գործողություններ՝ այդպիսով հանգեցնելով «անկախության» իրավիճակի ստեղծմանը։ Որոշ երկրներ խեղաթյուրման մեջ գցելով՝ դրդում են «Թայվանի անկախության» անջատողական ուժերին արհեստականորեն ստեղծել լարված և անհանգիստ հարաբերություններ Թայվանի երկու ափերի միջև՝ այդպիսով ոչնչացնելով խաղաղությունն ու կայունությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: «Չինաստանին զսպելու նպատակով Թայվանին օգտագործելու» փորձը և Չինաստանի վերամիավորմանն ուղղված խոչընդոտները անհաջողության կմատնվեն: Անկախ այն հանգամանքից, ինչպես կփոխվի իրավիճակը Թայվանում, միևնույնն է մնում են հիմնարար փաստեր, որ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, և Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է։ Այն, ինչն անփոփոխ է՝ միջազգային հանրության համընդհանուր համերաշխությունն ու «Մեկ Չինաստան» սկզբունքին հավատարիմ մնալու կայուն մոդելն է։ Չինաստանի վերամիավորման պատմական միտումը հնարավոր չէ կանգնեցնել:

32 տարի առաջ` դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, Չինաստանն ու Հայաստանը մշտապես հարգել են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` զարգացնելով հավասարության և փոխշահավետության վրա հիմնված երկկողմանի հարաբերությունները։ Չինաստանը երկար ժամանակ հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը։ Երկու կողմերը սերտորեն համագործակցում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքը, զբոսաշրջությունը, կրթությունը, մշակույթը և այլն, ինչը երկու երկրների ժողովուրդներին բերում է իրական օգուտներ։ Չինաստանը բարձր է գնահատում «Մեկ Չինաստան» սկզբունքին աջակցելու Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի հաստատակամ դիրքորոշումը: Հայաստանն աջակցում է նաև Թայվանի երկու ափերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանն ու Չինաստանի կառավարության կողմից տարվող ազգային վերամիավորմանն ուղղված բոլոր ջանքերին։ Չինաստանը կշարունակի աջակցել Հայաստանին ոչ միայն հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավման հարցում հիմնված երկրների՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա, այլ նաև երկխոսությունների և խորհրդակցությունների միջոցով հակամարտությունների և տարաձայնությունների հարթմանը՝ տարածաշրջանում հասնելու խաղաղության, կայունության, զարգացման և բարգավաճման:

Չինաստանը պատրաստակամ է աշխատել Հայաստանի հետ՝ շարունակելու ըմբռնել և աջակցել միմյանց հիմնական շահերին ու մտահոգություններին վերաբերվող հարցերում, նպաստելու հավասար և կանոնավոր բազմաբևեռ աշխարհին և ներառական տնտեսական գլոբալացմանը, ինչպես նաև պաշտպանելու զարգացող երկրների ընդհանուր շահերը: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ կառուցման, «Գլոբալ զարգացման», «Գլոբալ անվտանգության» և «Գլոբալ քաղաքակրթության» նախաձեռնությունների շրջանակներում Չինաստանը հետագայում կշարունակի է՛լ ավելի խորացնել փոխշահավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ այդպիսով նպաստելով երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի հաստատմանը։

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգ

Բաժին

Տեղադրություն

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում