Քաղաքականություն

Արամ Առաջինի հետ հանդիպմանը Ջասթին Թրյուդոն աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ամուր խաղաղության հաստատմանը

1 րոպեի ընթերցում

Արամ Առաջինի հետ հանդիպմանը Ջասթին Թրյուդոն աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ամուր խաղաղության հաստատմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի վարչապետը հանդիպման վերաբերյալ գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Կանադայի հայկական համայնքն ուժեղ է և կենսունակ։ Նորին Սրբություն Արամ Առաջին Կաթողիկոսի հետ հանդիպմանը խոսեցինք այդ մասին։ Մենք խոսել ենք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների մասին, ինչպես նաև մեր Լեռնային Ղարաբաղում ամուր խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին»,- գրել է Թրյուդոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում