ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կառուցողական հանդիպում է ակնկալում Քիշնևում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ հունիսի 1-ին Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումը կառուցողական կլինի՝ բանակցային սեղանին առկա խնդիրների խաղաղ կարգավորման տեսանկյունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հայտարարության մեջ։

«Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվել են։ Ինչպես ասել է պետքարտուղար Բլինքենը՝ Հարավային Կովկասում հնարավոր է հասնել խաղաղության։ Վերջերս մեր գոհունակությունը հայտնեցինք խաղաղությանը վարչապետ Փաշինյանի հանձնառության կապակցությամբ, և մենք նաև ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հարցը քննարկելու վերաբերյալ։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ավելի ուշ այս շաբաթ Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ, և մենք հուսով ենք, որ դա կլինի կառուցողական քայլ՝ կարգավորելու այս հարցերը բանակցային սեղանին և ոչ թե բռնության միջոցով։ Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է միայն հավերժացնել անցյալի բռնությունը, մինչդեռ կառուցողական երկխոսությունը, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս։ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի»,- ասվում է պետքարտուղարության խոսնակի հայտարարության մեջ։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել