Հասարակական

Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկում հոսանքի բաշխիչ վահանակի մալուխների կարճ միացումից հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկում հոսանքի բաշխիչ վահանակի մալուխների կարճ միացումից հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 28-ին, ժամը 00:31-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի էլեկտրական հաշվիչներից ծուխ է նկատվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շենքի մուտքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհն ինքնամարվել է։ Այրվել են հոսանքի բաշխիչ վահանակի մալուխները (մոտ 4 գմ)։

Փրկարարները տարհանել են երեք քաղաքացու։ Շտապօգնության աշխատակիցները քաղաքացիներից մեկին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում