Պաշտոնական

Ռուբեն Ռուբինյանը ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանը ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 23-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջեւ առկա փոխգործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացիկ վիճակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում