Հասարակական

Երևանի Բեկնազարյան փողոցում գտնվող սուպերմարկետի պահեստում սառցարան, սննդամթերք ու խմիչք է այրվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Բեկնազարյան փողոցում գտնվող սուպերմարկետի պահեստում սառցարան, սննդամթերք ու խմիչք է այրվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 21-ին, ժամը 08:13-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բեկնազարյան փողոցում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստային հատվածում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 09։11-ին, մարվել՝ 09։37-ին։ Պահեստում (մոտ 20 քմ) այրվել է մեկ սառցարան և սննդով ու խմիչքով ստվարաթղթե արկղեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում