Հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումը կբարձրանա Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի բեմ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 1-ին ժամը 19:00-ին տեղի կունենա Քրիստ Մանարյանի «Մուկօպերա» երկու գործողությամբ մանկական օպերայի առաջնախաղը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածած հաղորդագրությունից, այսպիսով, թատրոնն իր խաղացանկում կունենա նաև հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումը, որն իսկական տոն կստեղծի փոքրիկ հանդիասատեսի համար: Այն հագեցած կլինի հիանալի մեղեդիներով, հետաքրքրաշարժ սյուժեով և գունագեղ ու շքեղ հագուստներով:

Ներկայացման երաժշտական ​​ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, դիրիժորը՝ Աթանես Առաքելյանը, բեմադրող ռեժիսորը՝ Արթուր Սահակյանը, բեմադրող նկարիչը՝ Ռաֆայել Խաչատրյանը, ոճաբանը՝ Արայիկ Գաբաջյանը: Գործիքավորումը՝ Մելիք Մավիսակալյանի:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում