Հասարակական

Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը

1 րոպեի ընթերցում

Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մայիսի 13-ին տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։

Ողջունելով մասնակիցներին և կարևորելով մասնագիտական վերապատրաստումը` ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ներգրավված անձնակազմին` մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:

Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած մասնակիցները խրախուսվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում