Հասարակական

ԳՇ պետը Հայաստանի անվտանգային միջավայրը հարաբերական կայուն է գնահատում

1 րոպեի ընթերցում

ԳՇ պետը Հայաստանի անվտանգային միջավայրը հարաբերական կայուն է գնահատում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Հայաստանի անվտանգային միջավայրը ներկա դրությամբ հարաբերական կայուն է գնահատում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ասրյանը մայիսի 9-ին ասել է News.am-ի հետ զրույցում:

«Անվտանգությունը սանդղակով չի գնահատվում: Անվտանգությունը իրադրությամբ է գնահատվում, կայունությամբ: Ներկա դրությամբ գնահատում եմ հարաբերական կայուն»,-ասաց նա:

Նա ընդգծեց՝ իրավիճակը հսկվում է զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների կողմից:

ԳՇ պետի խոսքով՝ ռազմական անվտանգության ապահովման համար պաշտպանական գերատեսչությունում իրականացվող բոլոր քայլերը համապատասխանում են իրականությանը, համապատասխան աշխատանքներ են ընթանում: «Այո՛, շատ դժվար է, սակայն ձգտելու ենք հասնել այդ իրականությանը»,-հավաստիացրեց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում