Մշակույթ

Հնդկաստանից ու ԱՄՆ-ից հետաքրքրվածություն կա Հայաստանում ֆիլմ նկարահանելու․ պատգամավորն առաջարկում է բարենպաստ ֆինանսական պայմաններ ստեղծել

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանից ու ԱՄՆ-ից հետաքրքրվածություն կա Հայաստանում ֆիլմ նկարահանելու․ պատգամավորն առաջարկում է բարենպաստ ֆինանսական պայմաններ ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների և ծառայությունների համար կատարված ծախսերի գումարի որոշակի մասը հետ վերադարձնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատգամավորը նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի հերթական նիստում՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։

«Ֆիլմն ունի իր բյուջեն, և այդ բյուջեի մեջ ներառված են որոշակի ծախսեր: Մենք օրենքով ամրագրում ենք, որ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերի (Կառավարությունը կսահմանի այդ ապրանքների ցանկը) դեպքում ֆիլմարտադրողները կստանան մինչև 20 տոկոս հետվերադարձ։

Հանդիպման ժամանակ ֆիլմարտադրողները մեզ վստահեցնում էին, որ առաջիկայում այս օրենքի ընդունման դեպքում կունենանք ֆիլմարտադրության էական աճ։ Կան նախնական որոշակի պայմանավորվածություններ Հայաստանում ֆիլմ նկարելու համար։ Ըստ ֆիլմարտադրողների՝ Հայաստանում բնակլիմայական պայմանները լավագույններից են։ Գիտեմ նաև, որ Հնդկաստանից և ԱՄՆ-ից մեծ հետաքրքրվածություն կա Հայաստանում ֆիլմ նկարել»,- ասաց Գաբրիելյանը։

Ըստ նախագծի` ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու չափը, հատկացման համամասնությունը եւ ժամկետները, վերադարձի ենթակա ծախսումները հիմնավորող փաստաթղթերի ցանկն ու ձեւաչափը, ինչպես նաեւ վերադարձը մերժելու, դադարեցնելու եւ պետական բյուջե հետգանձում կատարելու (վերադարձնելու) եւ բողոքարկելու ընթացակարգերը կսահմանվեն Կառավարության որոշումով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում