Իրանը պատրաստ է շարունակել ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունները. ՄԱԿ-ում և ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններում վերջին քայլերը կարող են արվել առանց նախապայմանների և կողմերի վճռականության շնորհիվ. իրանական կողմն արդեն քանիցս հայտնել է իր պատրաստակամությունը` շարունակելու բանակցությունները մինչև համաձայնագրի կնքումը: Այդ մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մոհսեն Նազիրի Ասլը, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

«Առանց որևէ նախապայմանի, բոլոր կողմերի բարի կամքի ու վճռականության շնորհիվ և մինչև այժմ իրականացված բանակցությունների շրջանակներում կարող են ձեռնարկվել բանակցությունների եզրափակիչ քայլերը: Միացյալ Նահանգները պետք է կամք և ուժ ունենա երկարատև բանակցություններն ավարտին հասցնելու համար։ Իրանը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել` շարունակելու բանակցությունները մինչև համաձայնագրի կնքումը», - ասել է Իրանի մշտական ներկայացուցիչը։

2015 թ.-ին Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թ.-ի մայիսին Վաշինգտոնն այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։

Ամերիկյան նոր վարչակազմի օրոք Վիեննայում բանակցություններ են անցկացվել ԳՀՀԾ-ի վերականգնման և Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների վերացման շուրջ։ 2021 թ.-ի դեկտեմբերին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու համաձայնագրերի նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել է նաև Իրանի դիրքորոշումները։ Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քիանիի խոսքով՝ բանակցությունները հաջող են ընթացել, սակայն ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վիեննայում առաջընթացը գնահատել է որպես համեստ՝ Թեհրանին կոչ անելով լրջորեն վերաբերվել խնդրին։ Այժմ Վիեննայի բանակցային գործընթացում դադար է:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա