Տարածաշրջանային

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հացահատիկի գործարքի իրականացումը և ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, լրագրողներին Թուրքիայի ղեկավարի գրասենյակում հայտնել են, որ զրույցի ընթացքում քննարկվել են նաև ռուսական հատուկ ռազմական գործողությանն ու հացահատիկի համաձայնագրի շրջանակներում աշխատանքին առնչվող հարցեր։

«Նախագահ Էրդողանն ասել է, որ աշխատանքային խմբի շրջանակներում, որն առաջարկվում է ստեղծել, կարող են նոր նախաձեռնություններ ի հայտ գալ»,- նշել են գրասենյակից։ Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում