Երևանում մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում բացման պաշտոնական արարողությամբ մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի կանանց և տղամարդկանց երիտասարդների առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Միկա» մարզահամալիրում կայացած բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը, բռնցքամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Յոհանես Ֆիլիպատոսը, հայկական բռնցքամարտի ներկայացուցիչներ, աշխարհի չեմպիոններ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հաջողություն մաղթեց երևանյան մրցաշարի բոլոր մասնակիցներին: «Մեծ պատիվ է երկրորդ անգամ անընդմեջ հյուրընկալել եվրոպական նմանատիպ խոշորագույն մրցաշար»,-առանձնացրեց նա:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ, հայտարարելով առաջնությունը բացված, ասաց. «Կարծես, ավանդույթ է դառնում Երևանում խոշոր սպորտային իրադարձություն անցկացնելը: Ուրախ եմ, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության ավարտից մեկ օր անց մեկնարկում է երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Ուրախ ենք, որ այս կերպ կարող են նպաստել մեր հայրենակիցների սպորտով զբաղվելուն»:

Երևանում մեկնարկող Եվրոպայի առաջնությունը կանցկացվի «Միկա» մարզահամալիրում, որին 30-ից ավել երկրի մոտ 250 մարզիկ է մասնակցում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 2-ին:

Հայերեն العربية

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում