Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել բռնությունը Սուդանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել դադարեցնել բռնությունները Սուդանում և աղոթել Սուդանի ժողովրդի համար:

«Իրավիճակը Սուդանում, ցավոք, շարունակում է մնալ ծանր, ուստի կրկին կոչ եմ անում շուտափույթ դադարեցնել բռնությունները և վերսկսել երկխոսության ճանապարհը: Ես հրավիրում եմ բոլորին աղոթել մեր սուդանցի եղբայրների և քույրերի համար», - հայտարարել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ավարտին, հաղորդում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մեկ շաբաթ առաջ պոնտիֆիկոսը նույնպես մտահոգություն էր հայտնել Սուդանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հայտարարելով Սուդանի ժողովրդին մոտ լինելու մասին: Նա աղոթքի կոչ է արել, որպեսզի «հաղթանակի երկխոսությունը վերադառնա խաղաղության և համերաշխության ուղի»:

Սուդանում ապրիլի 15-ից մարտեր են ընթանում Մուհամեդ Համդան Դագլոյի հրամանատարությամբ գործող Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) և կանոնավոր բանակի միջև: Սուդանի առողջապահության նախարարի տվյալներով ՝ երկրում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 600-ի:

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում