Ամեն ինչ շատ գեղեցիկ է կազմակերպված՝ Օլիմպիական ստանդարտով․ Ֆրանսիայի ծանրամարտի թիմի ղեկավարը՝ երևանյան առաջնության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Ֆրանսիայի թիմը, որն այս օրերին Երևանում մասնակցում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, ջերմ հյուրընկալության է արժանացել Հայաստանի մայրաքաղաքում․ Ֆրանսիայի ծանրամարտի թիմի ղեկավար Առնո Ֆերարին բարձր է գնահատում նաև երևանյան առաջնության կազմակերպվածության մակարդակը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշում է, որ Հայաստանը հայտնի երկիր է ծանրամարտի ասպարեզում՝ կարծիք հայտնելով, որ ծանրամարտը Հայաստանում թիվ մեկ սպորտն է։ «Մենք առաջին անգամ ենք Հայաստանում։ Շատ ուրախ ենք, որովհետև Հայաստանում ծանրամարտը թիվ մեկ սպորտն է։ Շատ ջերմ հյուրընկալության ենք արժանացել, ամեն ինչ շատ գեղեցիկ է կազմակերպված՝ Օլիմպիական ստանդարտով»,- ասաց Ֆրանսիայի թիմի ղեկավարը։

Ֆերարիի խոսքով` Ֆրանսիայի պատվիրակության անդամները Երևանում իրենց շատ լավ են զգում և ուրախ են Հայաստանը բացահայտելու հնարավորության համար։

Նա խոսեց նաև Հայաստանի և Ֆրանսիայի մտերիմ հարաբերությունների մասին ու հիշեց, որ ժամանակին Ֆրանսիայի դրոշի ներքո հայ ծանրորդ է ելույթ ունեցել․ խոսքը Խաչատուր Քյափանակցյանի մասին է:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում են մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը գերազանցում է 1000-ը:

Հայերեն English Русский Türkçe

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ