Սպորտ

Ադրբեջանի պատվիրակությունն արդեն Երևանում է՝ մասնակցելու ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի պատվիրակությունն արդեն Երևանում է՝ մասնակցելու ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով արդեն Երևանում է Ադրբեջանի պատվիրակությունը․ Ադրբեջանի պատվիրակության կազմում 12 անձ է ներգրավված։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի երևանյան առաջնության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ առաջնությունը հյուրընկալող երկիրը պարտավոր է ընդունել այն մարզիկներին, որոնք առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնում։

«Ադրբեջանի հավաքականի հետ գրագրության միջոցով խոսվել է, հստակեցվել են մարզիկների և թիմի անվտանգության պայմանները: Ադրբեջանի պատվիրակությունը`ընդհանուր 12 ներկայացուցիչով, արդեն իսկ Երևանում է: Վստահ եմ, որ այս առաջնությունն իր հիմքում ունենալու է մարզական բաղադրիչը, ոչ թե քաղաքականը: Մենք ապահովելու ենք բոլոր մարզիկների անվտանգությունը»,-ասաց Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում