Սպորտ

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն Ադրբեջանը կմասնակցի 4 մարզիկով

1 րոպեի ընթերցում

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն Ադրբեջանը կմասնակցի 4 մարզիկով

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն Ադրբեջանը կմասնակցի 4 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Երևանում ապրիլի 15-ին մեկնարկող առաջնությանը կմասնակցեն` 67 կգ քաշային Իսա Ռուստամովը, 73 կգ քաշային Օմար Ջովոդովը, 102 կգ քաշային Ալի Շուկուրլուն, 49 կգ քաշային Նազիլյա Իսմայիլովան:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում