Հասարակական

Պաշտպանության նախարարի օգնականն ու ռազմական համալսարանի պետը հանդիպել են Գեղարքունիքի մարզի աշակերտների հետ

1 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախարարի օգնականն ու ռազմական համալսարանի պետը հանդիպել են Գեղարքունիքի մարզի աշակերտների հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 6-7-ը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի և ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի 12-րդ դասարանների աշակերտների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

Գնդապետ Երոյանը աշակերտներին է ներկայացրել ընդունելության նոր կարգը, կրթական ծրագրերը, ինչպես նաև արտասահմանում ուսանելու տարատեսակ հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա էին նաև ռազմական համալսարանի կուրսանտները, ովքեր սերնդակիցներին են ներկայացրել իրենց ընտրած պատվաբեր մասնագիտության կարևորությունը, համալսարանի հագեցած առօրյան և ուսումնական գործընթացը:

Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում