Այս այցը նոր խթան կստեղծի չին-եվրոպական հարաբերությունների զարգացման համար. Սի Ծինփինը հանդիպել է Մակրոնին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չին-ֆրանսիական հարաբերությունները պահպանում են զարգացման կայուն միտումը՝ չնայած միջազգային անկայուն իրադրությանը: Նման հայտարարություն է արել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ընթացքում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Ավելի քան երեք տարի անց դուք կրկին պետական ​​այցով ժամանեցիք մեր երկիր: Այդ ամբողջ ժամանակ միջազգային իրադրությունը եղել Է չափազանց անկայուն, սակայն համատեղ ջանքերի շնորհիվ չին -ֆրանսիական հարաբերությունները պահպանել են իրենց զարգացման դրական և կայուն միտումը», - մեջբերել է Սի Ծինփինի խոսքը Չինաստանի միջազգային ռադոկայանը։

Ինչպես պարզաբանել է Չինաստանի ղեկավարը, Պեկինը և Փարիզը շարունակում են ինտենսիվ ռազմավարական երկխոսությունը։ Նա հիշեցրել է, որ ՉԺՀ-ն և Ֆրանսիան մշտապես սերտ միջկառավարական կապեր են պահպանում ինչպես անմիջական շփումների ձևաչափով, այնպես էլ առցանց ռեժիմով:

«Աշխարհում արմատական պատմական փոփոխություններ են տեղի ունենում: Չինաստանը և Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ են, տերություններ՝ իրենց սեփական անկախ ավանդույթներով», - ասել է նա:

Չինաստանի նախագահի խոսքով՝ երկու կողմերն էլ ակտիվորեն աջակցում են միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը, իսկ նրանց ռազմավարական համապարփակ գործընկերությունը նպատակաուղղված է համագործակցության բազմակողմ ձևաչափերի ամրապնդմանը, համընդհանուր խաղաղության և կայունության պաշտպանությանը։

«Ես հավատում եմ, որ այս այցը նոր խթան կստեղծի չին-եվրոպական հարաբերությունների զարգացման համար», - նշել է Սի Ծինփինը։

Չինաստանի նախագահը հայտարարել է, որ Չինաստանը և Ֆրանսիան կարևոր հաջողությունների են հասել մի ամբողջ շարք ուղղություններով համագործակցության բնագավառում, այդ թվում՝ առևտրի և օդատիեզերական ոլորտում։ Սի Ծինփինը նաև նշել է, որ Պեկինը և Փարիզը սերտ շփումներ են պահպանում այնպիսի գլոբալ խնդիրների լուծման համար, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության պահպանումը և Աֆրիկայի զարգացումը:

Հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխան խոսքում Չինաստանի նախագահին նաև հայտնել է, որ Պեկինի միջնորդության հույս ունի ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես ապրիլի 5-ին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահը, Չինաստանը կարող է կարևոր դեր խաղալ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում՝ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների շնորհիվ:

Հայերեն Français Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար