Վրաստանում իշխող կուսակցության առաջնորդը դատապարտել է վրացի դատավորների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն չհիմնավորված Է համարել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը վրացի բարձրաստիճան չորս դատավորների նկատմամբ կոռուպցիայի պատճառով պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Միանգամայն չհիմնավորված, առանց որևէ ապացույցի, մեր չորս դատավորները մեղադրվել են կոռուպցիայի մեջ: Եթե այդ դատավորները խախտել են օրենքը, ինչո՞ւ են դա թաքցնում ոչ միայն Վրաստանի իշխանություններից, այլև վրաց ժողովրդից», - Կոբախիձեն ասել Է «Իմեդի» հեռուստաընկերության եթերով։

Նրա խոսքով՝ Բլինքենի հայտարարության հետևում «կա վրացական անկախ դատարանին միջամտելու քաղաքական շահագրգռվածություն»։

«Չորս դատավորների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Վրաստանը չի դիտարկվում որպես պետություն... Մենք մինչև վերջ պաշտպանելու ենք մեր պետական ​​շահերը», - նշել է Կոբախիձեն։

Նա չի բացառել, որ պետքարտուղարին «պարտադրել են» վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարությունը:

«Բոլորս հիանալի հասկանում ենք, որ պարոն Բլինքենը չի քնում և չի արթնանում՝ Վրաստանի մասին մտածելով, նա չափազանց շատ գործեր ունի անելու։ Երբ նրան նման կոպիտ փաստաթղթեր են ներկայացնում, դրա հետևում կարող են լինել կոռուպցիոն գործընթացներ, ընդ որում՝ կոռուպցիան միշտ չԷ, որ փողն Է: Այդ մարդիկ, որոնք պետքարտուղարի համար նման փաստաթղթեր են կազմում, կապված են «պատերազմի կուսակցության» հետ, և դրանք վերացական հերյուրանքներ չեն», - ասել է Կոբախիձեն։

Նա հավելել է, որ Վրաստանի ղեկավարությունը քննարկում կանցկացնի Բլինքենի հայտարարությանն արձագանքի շուրջ։ «Ուզում եմ բոլորին վստահեցնել, որ որևԷ անօրինական գործողությամբ ոչ ոք չի կարողանա ազդել Վրաստանի անկախ դատարանի վրա», - ընդգծել է Կոբախիձեն։

Ժամեր առաջ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել Է պետքարտուղար Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ կոռուպցիայի պատճառով պատժամիջոցներ են սահմանվում Վրաստանի բարձրաստիճան չորս դատավորների՝ Միխայիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ։

Հայերեն

Նոյեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նոյեմբերի 8-ի միջոցառումների անոնս

Մահացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան

Գերմանիայի պաշտպանության նախարարը Ուկրաինայում արագ հրադադարի հաստատման քիչ հեռանկար է տեսնում

Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց

Հայաստանը Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին մասնակցում է միասնական ազգային տաղավարով

Կալլասը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագիրն անհնար է առանց ԵՄ մասնակցության

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժ

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում ԱՑԽՄ վտանգավոր շտամներ չեն հանդիպել. ՍԱՏՄ

«Ես ո՞ւմ եմ նման». Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում