Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյունի և ռազմական լրագրողի սպանության մեջ կասկածվող Դարյա Տրեպովան ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի քննչական կոմիտեի աշխատակիցներն օպերատիվ ծառայությունների հետ միասին ձերբակալել են Դարյա Տրեպովային, որը կասկածվում է Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունին մասնակցության և ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկիի սպանության համար: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով քննչական կոմիտեի Տելեգրամ ալիքում տարածված հաղորդագրությունը:

Ավելի վաղ Տրեպովան հայտնվել էր ՆԳ նախարարության հետախուզման բազայում։ Նրա քարտում նշված էր, որ 1997 թվականին ծնված սանկտպետերբուրգցի Տրեպովան հետախուզվում է քրեական գործի հետաքննության շրջանակներում։

Մինչև Քննչական կոմիտեի հայտարարությունը «Интерфакс»-ի աղբյուրը հաղորդել էր, թե Տրեպովան ձերբակալվել Է, սակայն հետո պարզվել էր, որ աղջկա մորն ու քրոջն են բերման ենթարկել՝ հարցաքննության համար։

Ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգի համալսարանի առափնյա փողոցի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին (Մաքսիմ Ֆոմին), ևս 32 մարդ վիրավորվել Է։

Հետաքննության վարկածով՝ նախքան սրճարանում Տատարսկիի մասնակցությամբ միջոցառման մեկնարկը Տրեպովան նրան գիպսե արձանիկ է նվիրել։

Ըստ նախնական տվյալների՝ արձանիկը պայթել է։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 2-րդ մասի 105 հոդվածով (սպանություն հանրության համար վտանգավոր եղանակով): Քրեական գործը փոխանցվել է Քննչական կոմիտեի կենտրոնական վարչություն։

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo