Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է

2 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնչառական վարակ ունի և պետք է մի քանի օր անցկացնի Հռոմի հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

86-ամյա Հռոմի պապը վերջին օրերին շնչառական դժվարություններ ուներ, սակայն նրա մոտ Covid-19 չի հայտնաբերվել: Ըստ Վատիկանի տարածած հայտարարության՝ կաթոլիկ եկեղեցու առաջնորդին անհրաժեշտ կլինի «մի քանի օր համապատասխան հիվանդանոցային բուժում անցնել»:

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հուզված է ստացված բազմաթիվ հաղորդագրություններից և իր երախտագիտությունն է հայտնում մտերմության և աղոթքի համար», - ասվում է հայտարարության մեջ։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար սա տարվա ամենազբաղված ժամանակաշրջանն է, քանի որ Սուրբ Զատկի տոնից առաջ բազմաթիվ պատարագներ և միջոցառումներ կան:

Վատիկանն ի սկզբանե հայտնել էր, թե Պապը հիվանդանոց է գնացել նախապես պլանավորված բուժզննման համար, սակայն իտալական լրատվամիջոցները թերահավատորեն էին վերաբերվում այս հայտարարությանը, քանի որ չեղարկվել էր Հռոմի պապի հետ նախատեսված հարցազրույցը:

Վերջին ամիսներին կաթոլիկ եկեղեցու առաջնորդը շարժասայլակով էր տեղաշարժվում, քանի որ ծնկի հետ կապված խնդիրներ ուներ:

Չնայած դրան՝ փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել էր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն և Հարավային Սուդան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում