OKSMA FAMILY GROUP-ի ներկայացուցիչներն այցելել են «Երեմյան Ակադեմիա»

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 13-ին Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան հյուրընկալել էր OKSMA FAMILY GROUP ռեստորանային հոլդինգի ներկայացուցիչներին։

Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում գործող առաջատար OKSMA FAMILY GROUP-ի մի շարք ռեստորանների պրոֆեսիոնալ շեֆ խոհարարներից, բարձր օղակի ղեկավարներից կազմված 12-հոգանոց խումբը հյուրընկալվել է Ակադեմիա, Ակադեմիայի շեֆ խոհարար Կարեն Խաչատրյանի հետ շրջել Ակադեմիայում, ծանոթացել ուսումնական ծրագրերին, խոհանոցին, դասերի կազմակերպման առանձնահատկություններին։

«Երեմյան Ակադեմիայում շատ տպավորիչ էր տեխնիկական հագեցվածությունը, գործնական հատվածում ուսանողներն ապահովված են անհրաժեշտ սարքավորումներով ու գործիքներով, ինչը մեծապես ազդում է դասերի արդյունավետության վրա։ Բացի դա՝ այստեղ դասավանդում են գործող շեֆեր, հետևաբար գիտելիքն էլ հենց գործնական դաշտից է, և չի սահամանափակվում տեսականով։ Շատ տպավորված ենք, որ նման նախագծեր են իրականացվում Հայաստանում, և որ դրանք զարգացնում են սպասարկման ու խոհարարության ոլորտները, օգնում են բացահայտել ու կրթել նոր կադրեր»,- Ակադեմիայի մասին իր տպավորություններով կիսվեց OKSMA FAMILY GROUP ռեստորանային հոլդինգի սեփականատեր Օկսաննա Մալաշկինան։

OKSMA հոլդինգի ներկայացուցիչներն ասում են՝ այցի նպատակը Հայաստանի գաստրոնոմիկ մշակույթին ևս մեկ անգամ ծանոթանալն է, այստեղ ամեն բան համեղ է, յուրահատուկ ու գերող. «Եկել ենք Հայաստանում նոր համեր բացահայտելու, նոր բան սովորելու և գաստրոնոմիկ փորձառություն ձեռք բերելու համար»։

«Երեմյան Ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանի հավաստմամբ՝ Ակադեմիայում նման այցերն արդեն ավանդույթ են դարձել.

«Սա մեր հերթական միջազգային համագործակցությունն է։ Տարբեր երկրներից նման պատվիրակություններ և հյուրեր ընդունելը մեզ համար շատ կարևոր է, որովհետև դա փորձի, արժեքավոր գիտելիքների և հմտությունների փոխանակման, ինչպես նաև մեր հաջողված փորձառությունն աշխարհին պատմելու և օրինակ ծառայելու հրաշալի միջոց է։ Իսկ այն, որ հյուրերը, պարզապես, հիացած էին մեր Ակադեմիայով, դա ոգևորիչ ու միևնույն ժամանակ դրական իմաստով պարտավորեցնող հանգամանք է»։

Շեֆ խոհարար Կարեն Խաչատրյանի խոսքով էլ՝ հյուրերը տպավորվել էին Ակադեմիայի կողմից մշակված ծրագրերով, բայց առավելապես՝ խոհանոցով.

«ՌԴ-ից ժամանած մեր գործընկերները մի շարք հարցեր ուղղեցին ուսումնական ծրագրերի կազմման առանձնահատկությունների, գործնական դասերի ու խոհանոցում դրանք արդյունավետ կազմակերպելու մասին։ Բոլորն էլ փաստեցին, որ նման հագեցվածությամբ ուսումնական հաստատությունները միայն դրական են ազդում թե՛ ուսանողների առաջադիմության և՛ թե ոլորտի զարգացման վրա»։

«Նման ակադեմիաներում եղել եմ, բայց այստեղ ամեն բան այնքան տպավորիչ ու հագեցած էր, որ նույնիսկ ինձ մոտ սովորելու ցանկություն առաջացավ» (ծիծաղում է.-խմբ.),-կես կատակ-կես լուրջ ասում է Օկսաննա Մալաշկինան, և հավելում.

«Հայաստանում եմ արդեն հինգերորդ անգամ եմ, կարծում եմ, որ էլի կվերադառնամ»։

Հայերեն

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ԱԹՍ ոչնչացնելու մասին

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում

Իրանում ավելի քան 400 կգ հարստացված ուրանի գտնվելու վայրը հայտնի չէ. ԱԷՄԳ

«Իմպրովիզատորներ․ 10 տարի» հումորային շոուն կներկայացվի Երևանում

Աշակերտական խորհրդի անդամները ԿԳՄՍ նախարարի հետ քննարկել են կիբեռանվտանգության և բուլինգի խնդիրները

Պեսկովը հերքել է, որ Ռուսաստանը կօգտագործի Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելությունը զրահատեխնիկա տեղափոխելու համար

Երևանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Հայաստանում ձերբակալման վայրից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել է. ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել

Կրեմլը մեկնաբանել է եվրոպացիների ներգրավումն Ուկրաինայի հետ բանակցություններում և շատ շուտով նոր հանդիպման հույս հայտնել

Ուշ դիմելիություն, ինքնաբուժություն, հակաբիոտիկների չարաշահում. ինչ հարցեր են թոքաբորբի դեմ պայքարի քննարկումների առանցքում