Միջազգային

Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր Է տվել

1 րոպեի ընթերցում

Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր Է տվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Հաագայի միջազգային քրեական դատարանը։

«Այսօր ՝ 2023 թվականի մարտի 17-ին, Միջազգային քրեական դատարանի մինչդատական վարույթի երկրորդ պալատը Ուկրաինայում տիրող իրավիճակի համատեքստում երկու անձի ՝ պարոն Վլադիմիր Պուտինի և տիկին Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման օրդեր Է տվել»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։

Ավելի վաղ, ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովը հայտարարել էր, որ ուկրաինացի երեխաներին Ռուսաստանի տարածք արտաքսելը կարող է համարվել ռազմական հանցագործություն:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում