ԵՄ-ն 2,2 միլիարդ եվրոյով ավելացրել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի ծավալը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը 2,2 միլիարդ եվրոյով ավելացրել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի ծավալը: Մինչև 2027 թվականը հիմնադրամի բյուջեն կհասնի 7,979 միլիարդ եվրոյի:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի կողմից այսօր տարածված հայտարարությունը: Նշվում է, որ սա թույլ կտա բավարարել լրացուցիչ ֆինանսական կարիքները: ,Խաղաղության եվրոպական հիմնադրամը դարձել է ԵՄ-ի աջակցության անբաժանելի մասը՝ առաջ մղելու խաղաղությունը և անվտանգությունը ամբողջ աշխարհում:

Այսօրվա որոշումը Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսական վերին շեմը հասցնում է ավելի քան 7,9 մրդ եվրոյի: Այս գործիքի ֆինանսական կայունության ապահովումը խիստ կարևոր է ոչ միայն Ուկրաինային մեր աջակցության առումով, այլև Եվրոպայի այլ հատվածների, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մեր գործընկերների համար, քանի որ կարիքները շարունակում են աճելե, - նշված է հայտարարությունում:

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ էր արել արդեն մարտ ամսից այդ հիմնադրամից 1 միլիարդ եվրո հատկացնել՝ փոխհատուցելու ԵՄ երկրներին՝ Կիևին սեփական ռազմավարական պաշարներից ռազմամթերքի շտապ մատակարարումների դիմաց:

Հայերեն

Ժամը 14.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը

Ոստիկանությունը մինչ ընտրության օրը ստացել է շուրջ 100 հաղորդում ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ

Շիրակի մարզպետը քվեարկել է հանուն խաղաղության

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում. Դատախազություն

Մարդիկ գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան. Արարատ Միրզոյան

Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն «հայկական պետության ձևավորման»

Հայաստանը շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը. Արմեն Գրիգորյան

Լևոն Զուրաբյանը քվեարկել է ինքնիշխան և խաղաղ զարգացող Հայաստանի համար

Ընտրակաշառքի նոր դեպք. Հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է հրապարակել