Քաղաքականություն

Լևոն Զուրաբյանը քվեարկել է ինքնիշխան և խաղաղ զարգացող Հայաստանի համար

2 րոպեի ընթերցում

Լևոն Զուրաբյանը քվեարկել է ինքնիշխան և խաղաղ զարգացող Հայաստանի համար

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Լևոն Զուրաբյանը ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին քվեարկել է հանուն Հայաստանի, որը կզարգանա և դեպի ապագան կգնա ինքնիշխան, խաղաղության պայմաններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լևոն Զուրաբյանն ասել է խորհրդարանական ընտրություններին քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա հավելել է, որ քվեարկել է նրա համար, որպեսզի գերտերությունները չպատերազմեն Հայաստանում և չվերածեն ավերակների, ազդեցության համար նրանց պայքարը լինի միայն ներդրումներով, իսկ Հայաստանը դառնա կապող կամուրջ՝ ոչ միայն արևելքի ու արևմուտքի, այլ նաև հյուսիսի և հարավի միջև։

Զուրաբյանը՝ հայտարարել է նաև, որ քվեարկել է մի Հայաստանի համար, որտեղ կհարգվեն ինքնությունը, պատմամշակութային արժեքները, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և կգործեն Սահմանադրությունն ու օրենքները։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում