Մեկնարկում է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի առցանց վաճառքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է մարտի 28-ին կայանալիք Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am/ կայքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Տոմսերի վաճառքըՎ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի մարտի 26-ից:
Տոմսերը, ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից,հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան հինգտոմս։Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:
Տոմսերի արժեքներն են՝
- Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000դրամ
- Արևելյան տրիբունա՝ 3000 և 4000 դրամ
- Արևմտյան տրիբունա՝ 8000դրամ