Ռոբերտ Քոչարյանը քվեարկել է հանուն պաշտպանված, բարեկեցիկ ու ազգային Հայաստանի

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանը քվեարկել է հանուն պաշտպանված, բարեկեցիկ ու ազգային Հայաստանի

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող թեկնածու Ռոբերտ Քոչարյանն Ազգային ժողովի ընտրություններին քվեարկել է հանուն պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ ու ազգային ինքնությամբ Հայաստանի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռոբերտ Քոչարյանն ասել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Նա բարձր է գնահատել ընտրություններում իր ղեկավարած ուժի հաղթելու հնարավորությունը, որի դեպքում, ըստ Քոչարյանի, իրենց նախընտրական ծրագրի համաձայն, ռադիկալ փոփոխություններ են նախատեսվում։

Անդրադառնալով ընտրություններից ակնկալիքների հարցին, Քոչարյանը նշել է, որ դրանց թվում են լուրջ փոփոխությունները, որոնք կկանգնեցնեն անընդհատ նահանջը սկզբունքներից ու «ինքնիշխանության հերթական կորուստը»։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում