ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քվեարկեց հանուն Հայաստանի զարգացման

2 րոպեի ընթերցում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քվեարկեց հանուն Հայաստանի զարգացման

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 7-ին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին, կնոջ և երեխաների հետ քվեարկեց Երևանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցում տեղակայված 4/41 ընտրատեղամասում։

«Քվեարկել եմ հանուն ինքնիշխանության, ժողովրդավարության, կայունության, ինչպես նաև հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը։

Թիվ 4/41 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ջանի Ղազարյանի խոսքով՝ քաղաքացիները բավական ակտիվ մասնակցում են քվեարկությանը։

«Ժամը 11։00-ի դրությամբ 1915 հոգուց քվեարկել է 230 -ը։ Որևէ խախտում ընտրատեղամասում այս պահի դրությամբ չի արձանագրվել»,-ասաց նա։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում