Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը hինգ տարում գրանցել է կրկնակի աճ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 163,6 մլրդ ՀՀ դրամ և վերջին հինգ տարվա կտրվածքով գրանցել է կրկնակի աճ։ Զգալի աճ է արձանագրել նաև Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թիվը՝ 2018 թ.-ի համեմատ ավելանալով 6 անգամ, իսկ ՓՄՁ-ներին տրված վարկերի քանակն ավելացել է 5.5 անգամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիաբանկից, 2018 թվականից Բանկը գործարկել է Ամերիա Բիզնես էկոհամակարգը, որը գործում է մեկ պատուհանի սկզբունքով՝ առաջարկելով առանց բանկ այցելելու հաշիվ բացել Ամերիաբանկում, ստանալ քարտ և Օնլայն/Մոբայլ բանկինգ, դիմել վարկավորման համար, ինչպես նաև օգտվել այլ ծառայություններից ու արտոնություններից: 2022 թ.-ի ընթացքում մինչև 10 մլն դրամ վարկավորման դեպքում Ամերիաբանկի 10 հաճախորդից 7-ը վարկը ստացել է օնլայն` business.ameriabank.am հարթակի միջոցով:

ՓՄՁ ոլորտում Ամերիաբանկի կողմից կատարված ներդրումները ամփոփվել են «Եռակի լավագույնը» արշավի շրջանակում, որտեղ փոքր և միջին գինեգործական ընկերությունների կարևորության, կայուն բիզնես գործընկերության և Ամերիաբանկի հետ համագործակցության մասին է պատմում «Վան Արդի» գինու գործարանի հիմնադիր Վարուժան Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Ամերիաբանկը 2022 թ.-ին միջազգային առաջատար երեք ամսագրերի` The Banker-ի, Euromoney-ի և Global Finance-ի կողմից ճանաչվել է տարվա «Լավագույն բանկը» Հայաստանում, ինչի առթիվ էլ մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը` «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսով: Արշավը նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Sme.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հայերեն

Ռուբիոն, Հեգսեթը և Բեսենթը մասնակցել են Թրամփի և Զելենսկու հանդիպմանը

ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի

Գանսու. չինական նահանգի հնագույն ժառանգությունն ու նոր հավակնությունները

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար

Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

Ամերիաբանկը նպատակադրվել է իր հաճախորդների քանակը հասցնել ավելի քան մեկ միլիոնի, ինչի համար կան անհրաժեշտ նախադրյալներ. Արման Բարսեղյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար