Մեքսիկայում ավելի քան 100 հազար մարդ ցույցի է դուրս եկել ընտրական օրենսգրքի փոփոխությունների դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Մեխիկոյի գլխավոր հրապարակում՝ իրենց բողոքը հայտնելով ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների դեմ, որոնք նախաձեռնել է երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Associated Press» գործակալությանը:

Հաղորդվում է, որ հրապարակում սովորաբար տեղավորվում է գրեթե 100 հազար մարդ, սակայն ցուցարարներից շատերը չեն տեղավորվել հրապարակում և տեղափոխվել են մոտակա փողոցներ:

Ցուցարարները հիմնականում կրել են սպիտակ և վարդագույն հագուստ՝ Ազգային ընտրական ինստիտուտի գույներով:

Լոպես Օբրադորի առաջարկները հաստատվել են անցյալ շաբաթ: Երբ դրանք գործողության մեջ դրվեն, կկրճատվի տեղական ընտրական գրասենյակների ֆինանսավորումը, աշխատավարձը և այն քաղաքացիների վերապատրաստումը, որոնք ընտրատեղամասերում աշխատում են որպես դիտորդ: Բացի դրանից, այն թեկնածուները, որոնք չեն կարողանա իրենց ընտրարշավի ծախսերի զեկույց ներկայացնել, ավելի մեղմ պատժամիջոցների կենթարկվեն:

Մեքսիկայի նախագահը նշում է, որ այս փոփոխությունները չեն սպառնում ժողովրդավարությանը՝ պատճառաբանելով, որ ընտրական ինստիտուտը չափից շատ գումար է ծախսում, իսկ այդ գումարը պետք է հատկացվի աղքատներին:

Լոպես Օբրադորը հայտարարել է, որ իր ստորագրությամբ կվավերացնի օրինագիծը: Ցուցարարների մի մասն էլ հույս ունի, որ Մեքսիկայի Գերագույն դատարանը կչեղարկի առաջարկվող փոփոխություններից մի քանիսը:

«Associated Press»-ը նշում է, որ Լոպես Օբրադորը մեծ ժողովրդականություն է վայելում Մեքսիկայում: Նրա աշխատանքին հավանություն է տալիս մեքսիկացիների գրեթե 60 %-ը: Չնայած Լոպես Օբրադորն այլևս չի կարող առաջադրվել հաջորդ տարի նախատեսված ընտրություններում, սակայն, ըստ հարցումների, նրա կուսակցությունն առաջատար է:

Հայերեն

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում