Սպորտ

Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողները

4 րոպեի ընթերցում

Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում փետրվարի 10-12-ը տեղի է ունեցել գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, մրցմանը մասնակցել է շուրջ 80 հրաձիգ հետևյալ կազմակերպություններից.

  • Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց
  • Հրաձգության հանրապետական մարզադպրոց
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  • Գյումրի համայնքի մարզադպրոց
  • Վանաձորի թիմ։

«Մրցմանը տարիքային սահմանափակումներ չկային: Մասնակցել են միայն Հայաստանի ուժեղագույն հրաձիգները: Մրցանակակիրները ստացան հավաստագրեր և դրամական պարգևներ: Հաղթող մարզիկների անձնական մարզիչները նույնպես արժանացան դրամական պարգևի: Շնորհակալագրեր շնորհվեցին գլխավոր մրցավարներ Էդգար Բաղդասարյանին և Վլադիմիր Բադալյանին:

Մրցմանը կարգեր լրացրեցին հետևյալ մարզիկները.

  • ՀՀ սպորտի վարպետ
  1. ատրճանակ ձևի մարզիկ Գևորգ Մելքոնյանը
  2. հրացան ձևի մարզիկ Սեդա Գաբրիելյանը
  • ՀՀ սպորտի վարպետության թեկնածու
  1. վազող թիրախ ձևի մարզիկ Լիլիթ Մկրտչյանը
  • ՀՀ 1-ին կարգի վարպետ
  1. հրացան ձևի մարզիկ Կարապետ Սահակյանը։

ՀՀՖ մարզչական կազմն ընտրեց ուժեղագույն մարզիկներին, նրանք են Էլմիրա Կարապետյանն ու Գոռ Խաչատրյանը, ովքեր ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից արաժնացան դրամական պարգևի:

Ուժեղագույն մարզիկներն անցան դոպինգ ստուգում:

Հրաձգության հավաքական թիմը փետրվարի 17-ին կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու ուսումնամարզական հավաքի, որից հետո՝ մարտի 12-ին կմեկնի Էստոնիայի Տալլին քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Այս մրցումը նախապատրաստական կրակ հանդիսացավ միջազգային մցումներին պատրաստ ներկայանալու համար:

Ստորև ներկայացված են մրանակային տեղեր զբաղեցրած մարզիկները.

  • Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, տղաների պայքարում

1-ին տեղ՝ Գագիկ Նիկողոսյան /անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան/

3-րդ տեղ՝ Հրաչ Բաբայան

2-րդ տեղ՝ Հայկ Բաբայան

  • Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, աղջիկների պայքարում

1-ին տեղ՝ Մարիամ Միքայելյան / անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան /

2-րդ տեղ՝ Սեդա Գաբրիելյան

3-րդ տեղ՝ Աստղիկ Ղուկասյան

  • Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, տղաների պայքարում

1-ին տեղ ՝ Նորայր Առաքելյան /անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան /

2-րդ տեղ՝ Բենիկ Խլղաթյան

3-րդ տեղ՝ Զավեն Իգիթյան

  • Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, աղջիկների պայքարում

1-ին տեղ՝ Էլմիրա Կարապետյան /անձնական մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյան/

2-րդ տեղ՝ Շուշան Հովհաննիսյան

3-րդ տեղ՝ Քնքուշ Գասպարյան

  • Վազող թրախ, խառը վազք, 10մ, 20+20 կրակոց, տղաների պայքարում

1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան/

2-րդ տեղ՝ Գոռ Խաչատրյան

3-րդ տեղ՝ Ռաֆայել Մնացականյան

  • Վազող թրախ, խառը վազք, 10մ, 20+20 կրակոց, աղջիկների պայքարում

1-ին տեղ՝ Արուսյակ Գրիգորյան /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան /

2-րդ տեղ՝ Գոհար Հարությունյան

3-րդ տեղ՝ Անահիտ Սարգսյան

  • Վազող թրախ, նորմալ վազք, 10մ, 30+30 կրակոց, տղաների պայքարում

1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան/

2-րդ տեղ՝ Գոռ Խաչատրյան

3-րդ տեղ՝ Ռաֆայել Մնացականյան

  • Վազող թրախ, նորմալ վազք, 10մ, 30+30 կրակոց, աղջիկների պայքարում

1-ին տեղ՝ Արուսյակ Գրիգորյան /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան/

2-րդ տեղ՝ Գոհար Հարությունյան

3-րդ տեղ ՝ Աիդա Ազատյան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում