Ամերիաբանկն ամփոփել է Visa-ի հետ համատեղ արշավը. հայտնի է Volkswagen ID.4 էլեկտրամոբիլը շահողը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 7-ին ամփոփվել է Ամերիաբանկի և Visa-ի համատեղ արշավը` նվիրված Google Pay-ի ու Բանկի նոր` MyAmeria հավելվածի մեկնարկին: Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում կայացած ուղիղ եթերի ժամանակ պատահականության սկզբունքով որոշվել է խաղարկության մրցանակի` Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի շահող կտրոնը` 14622: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ամերիաբանկից։

«Խաղարկությանը մասնակցելու համար Ամերիաբանկի հաճախորդները պետք է Google Pay-ին կցված իրենց Visa քարտերով կատարեին նվազագույնը 7000 ՀՀ դրամի գործարք և լինեին MyAmeria-ի օգտատեր: Արդյունքում խաղարկությանը մասնակցեց մոտ 20.000 կտրոն:

«Ամերիաբանկի արշավն իրենից ներկայացնում էր տեխնոլոգիական նորարարությունների հիանալի սիմբիոզ: Մի կողմից դա Բանկի նոր բջջային հավելվածի, մյուս կողմից` արագ և հուսալի վճարման մեթոդի հանրայնացումն էր: Այդ պատճառով, բնականաբար, այն շատ էր տարբերվում շուկայում իրականացվող մյուս արշավներից»,- ասում է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

«2023-ին ևս բազմաթիվ անակնկալներ են սպասվում մեր հաճախորդներին, մասնավորապես MyAmeria-ի մեր սիրելի օգտատերերին, այնպես որ սպասեք մեր նոր պրոդուկտներին, որոնք որ շատ շուտով կազդարարենք ձեզ համար»,- նշում է Ամերիաբանկի Անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը:

Ամերիաբանկի և Visa-ի համատեղ արշավի մանրամասները` տեսանյութում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական - տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիաբանկը ներկայանում է նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:

Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ