Սպորտ

Հակոբ Սերոբյանը մեծ հույսեր է կապում Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության հետ

1 րոպեի ընթերցում

Հակոբ Սերոբյանը մեծ հույսեր է կապում Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով՝ Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը շատ մեծ փոփոխություն կլինի մարզաձևի զարգացման համար:

«Սա մեր երազանքն էր: Արդյունքներ գրանցեցինք Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, Օլիմպիական խաղերում և հիմա եկել ենք սրան: Եվրոպայի առաջնության անցկացումը մեծ իրադարձություն է: Այս առաջնության անցկացմամբ լուծում ենք մարմնամարզության ապագայի հարցը: Մոտ 20 տարի ոչ մի խնդիր չենք ունենա մարզագույքի առումով»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց մասնագետը:

Սերոբյանի խոսքով` սա ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի նախաձեռնությունն էր: Եթե ցանկություն կա, որ մարզաձևը զարգանա, ապա հեռուստատեսությունները պարտավոր ենք երբեմն ցուցադրել մարմնամարզության մրցաշարեր:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանն իրավունք է ստացել հյուրընկալելու2027թվականի մարմնամարզության Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունը:

Հետևեք մեզ Ինստագրամում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում