Սպորտ

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը մեծ նվաճում է. Հակոբ Սերոբյան

2 րոպեի ընթերցում

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը մեծ նվաճում է. Հակոբ Սերոբյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը բացառիկ նվաճում է համարում մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը:

«Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը մեծ նվաճում է: Նմանատիպ առաջնությունն անցկացնելը բարդ է, մեծ ծախսերի հետ է կապված: Աշխարհի բազմաթիվ երկրներ ցանկություն ունեն հյուրընկալելու Եվրոպայի առաջնությունը: Իսկապես ուրախ ենք, որ ֆեդերացիային հաջողվեց մեր երկիր բերել առաջնությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սերոբյանը:

Մասնագետի խոսքով` առաջնության անցկացումը Երևանում նաև մեծ հնարավորություններ կբացի երիտասարդների համար, քանի որ այսկերպ կլուծվի նաև մարզագույքի պակասության հարցը:

«Առաջնության անցկացումը Երևանում մեզ առաջիկա 15-20 տարիներին կապահովի մարզագույքով: Երիտասարդ սերունդը այն դժվարությունները չի ունենա, որոնք ունեցել են ավագ սերնդի ներկայացուցիչները: Հիմա երիտասարդները պարտավորված կլինեն անելու կրկնակին առավել արդյունքի հասնելու համար: Մեր երազանքն էր, որ նմանատիպ մրցաշար անցկացնեինք Երևանում»,-ասաց նա:

Սերոբյանն ընդգծեց, որ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել բոլոր խոշորագույն մրցաշարերում և ուրախ են, որ կատարած աշխատանքը գնահատվում է:

«Եվրոպայի առաջնության հյուրընկալումը ֆեդերացիայի լավ աշխատանքի արդյունքն է, բայց մենք ոչինչ չէինք կարողանալ անել, եթե չունենայինք կառավարության աջակցությունը: Թիմային մեծ աշխատանք կատարվեց` սկսած ֆեդերացիայի նախագահ Վանոյանից, վերջացրած մեր գործընկերներով: Ի դեպ, մենք սկսել ենք համագործակցել «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ»-ի հետ և վստահ եմ, որ նոր հաջողությունների կհասնենք»,-ասաց նա:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանն իրավունք է ստացել հյուրընկալելու 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունը:

Հետևեք մեզԻնստագրամում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում