Հասարակական

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում

1 րոպեի ընթերցում

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:08-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան՝ Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում