Քաղաքականություն

Հայաստանի նախագահն աշխատանքային այց կկատարի Էստոնիա

1 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահն աշխատանքային այց կկատարի Էստոնիա

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այց կկատարի Էստոնիա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է The Baltic Times-ը, հունվարի 16-ին Վահագն Խաչատուրյանը հանդիպում կունենա Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ: Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախագահների քննարկման թեմաները կլինեն երկու երկրների հարաբերությունները, մասնավորապես՝ համագործակցությունը տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում: Քննարկվելու է նաև Եվրոպայում անվտանգության իրավիճակը:

Այնուհետև Վահագն Խաչատուրյանը կհանդիպի Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի և խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրես Սուտտի հետ: ՀՀ նախագահը կայցելի նաև Տալինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia բրիֆինգ կենտրոն:

Երկուշաբթի երեկոյան Էստոնիայի նախագահի անունից՝ ի պատիվ ՀՀ նախագահի կտրվի ընթրիք:

Հունվարի 17-ին Վահագն Խաչատուրյանը կհանդիպի Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի և արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ, ինչպես նաև կայցելի Էլեկտրոնային կառավարման ակադեմիա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում