Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի Tata Steel մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կմասնակցի  Tata Steel մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը, ով այս պահին հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, կմասնակցի Tata Steel մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Tata Steel Masters 2023-ին այս անգամ մասնակցում են 14 շախմատիստներ, որոնց թվում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ֆաբիանու Կարուանան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն և այլոք:

Տարվա առաջին խոշորագույն մրցաշարը կմեկնարկի հունվարի 13-ին և կեզրափակվի հունվարի 29-ին: Այն բաղկացած է 13 տուրից:

Tata Steel-ը շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկն է, որում ժամանակին հաղթել է նաև աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում