Շվեդիան կկրկնապատկի զինակոչիկների թիվը և կավելացնի ռազմական ծախսերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի կառավարությունը որոշում Է ընդունել նորակոչիկ զինծառայողների թիվն ավելացնել գրեթե կրկնակի՝ առաջիկա տասնամյակում հասցնելով 10 հազարի: Բացի այդ, Շվեդիան նախատեսում է ռազմական ծախսերն ավելացնել ՀՆԱ-ի 2 %-ի չափով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Հաղորդվում է, որ այս որոշումը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններով: 2017 թվականի մարտին Շվեդիան վերականգնել էր համընդհանուր զինվորական ծառայության ինստիտուտը (որը վերացվել էր 2010 թվականին)` դա պատճառաբանելով տարածաշրջանում անվտանգության վատթարացող իրավիճակով։ 2018 և 2019 թթ.-ին չորս հազար երիտասարդ աղջիկներ և տղաներ էին զորակոչվել:

Զորակոչիկների թվի ավելացման ծրագրի շրջանակներում Շվեդիայի կառավարությունը կդիմի արտակարգ իրավիճակների գործակալությանը՝ խնդրելով դասընթացներ նախապատրաստել այն ​​երիտասարդների համար, ովքեր չեն ցանկանում զինվորական պատրաստություն անցնել: Ռազմական հակամարտության դեպքում նրանց կառաջարկվի ծառայել արտակարգ օգնության համայնքային ծառայություններում:

«Ուկրաինայի փորձը շատ հստակ պատկեր է տալիս այն մասին, թե ինչպես են արտակարգ ծառայությունները լուրջ ճնշման տակ հայտնվում քաղաքացիական անձանց պաշտպանելու իրենց գործը կատարելիս: Հաշվի առնելով անվտանգության հետ կապված իրադրությունը՝ սա հրատապ միջոց է ընդհանուր պաշտպանունակության ամրապնդման համար», - մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ Օսկար Բոլինը:

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին Շվեդիան և Ֆինլանդիան 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցելու վերաբերյալ:

Ներկա դրությամբ ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան և Թուրքիան:

Հայերեն English Русский

Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը

Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը

Երևանի վարչական շրջանների դատախազությունների կողմից դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 212 միլիոն դրամ

Իսրայելի ԱԳ նախարարը քննադատել է Ֆիդանի մեկնաբանությունները Սիրիան ապակայունացնելու վերաբերյալ

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատոն. սպասվող ծրագրերը

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ

Ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործություններ. Քննչական կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալները

ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ. վարչապետ

Վանաձորում կասեցվել է «Մեն» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը

Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել