Podcast. Պոլսահայ երգչուհի Սիբիլը Թուրքիայում հանդես կգա լայնամասշտաբ համերգային ծրագրով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ երգչուհի Սիբիլը հաճախ է այցելում Հայաստան՝ չկորցնելով կապը հայրենիքի հետ։ Տարբեր առիթներով երգչուհին հանդես է գալիս համերգներով, երկրպագուներին է ներկայացնում իր նոր երգերը, տեսահոլովակները: 2023-ին Սիբիլը կրկին Հայաստանում է:

«Արմենպրես Podcast»-ի շրջանակում փորձել ենք մանրամասներ պարզել նրա այցի, ստեղծագործական կյանքի ու առաջիկա ծրագրերի մասին:

Հայաստանում Սիբիլն աշխատում է նոր երգի վրա: Այն ռոք ժանրում է: Կատարելու են չորսով, բայց Սիբիլը նախընտրում է չբացել փակագծերն ու չասել, թե ում հետ է երգելու, և թե ինչի մասին է ստեղծագործությունը:

Երգչուհին սեպտեմբերին Հայաստանում ներկայացրեց «Երգն իմ թևերն է» ստեղծագործությունն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Այն ավելի ռիթմիկ է, քան Սիբիլի նախորդ երգերը:

«Երբ երգը լսեցին, ասացին, որ ես պետք է հաճախ այդ ժանրում երգեմ: Ե՛վ ես, և՛ հանդիսատեսն այն շատ սիրեցինք: Երգն ինձ համար գրել է Հասմիկ Հախվերդյանը: Սիրով եմ այն կատարել: Հոլովակն էլ նկարահանել ենք Գյումրիում, Գառնիում և Գեղարդում: Այնտեղ Արարատ լեռը ևս երևում է: Շատ էի ուզում, որ այն տեղ գտնի իմ հոլովակում, բայց այդ շրջանում լեռը լավ չէր երևում, սակայն ռեժիսորը կարողացավ գտնել ճիշտ պահն ու այն նկարահանել»,-պատմում է երգչուհին:

Սիբիլի «Լուսի հադիգ» երգը, որը կատարում է Այսենուր Կոլիվարի հետ, 2022-ին ընդգրկվել է Թուրքիայի լավագույն ստեղծագործությունների ցանկում: Սիբիլի խոսքով՝ երգում առաջին անգամ հնչում են արևմտահայերենն ու համշենահայերենը:

«Մենք որոշեցինք համատեղ զուգերգով հանդես գալ ու նոր բան ներկայացնել: Կան արևմտահայերեն երգեր, կան համշենահայերեն երգեր, սակայն չկար երգ, որում այդ երկու լեզուները «հանդիպում» են: Երգով ցանկացանք ցույց տալ, թե որքան նման են այդ լեզուները»,-շեշտում է նա:

Հայուհի Սիբիլը ծնվել ու մեծացել է Ստամբուլում, սակայն կարողացել է պահպանել սեփական դեմքն ու դիմագիծը: Նա իր երգերով պատմում է Հայաստանի, նրա հանդեպ սիրո, անցյալի ու ներկայի մասին:

«Այդ ամենը գալիս է ընտանիքից: Մեր տանը հայերեն էին խոսում, «Մարմարա» և «Ժամանակ» օրաթերթերը պետք է պարտադիր գնվեին: Հայրս ասում էր, որ անհրաժեշտ է կարդալ: Երբ երեխա ես, հարց է ծագում, թե ինչու է ճնշումն այդքան մեծ, բայց հիմա շնորհակալ եմ, որ նրանց շնոհիվ կարողանում եմ խոսել ու կարդալ հայերեն: Ընտանիքը պետք է այդ սերն ու գիտակցությունը սերմանի»,-նշում է Սիբիլը:

Երգչուհին թեև ժամանակ առ ժամանակ Ստամբուլի հանդիսատեսին ներկայանում է համերգներով, սակայն 2023-ի հունվարի 18-ին հանդես կգա լայնամասշտաբ համերգով:

«Բեմում 45 հոգի կլինի. կլինի սիմֆոնիկ նվագախումբ, երգչախումբ: Հայաստանից հյուրեր կլինեն: Նույն բեմում հանդես կգան երաժիշտ Անդրե Սիմոնյանը, երգչուհի Այսենուր Կոլիվարը և այլք»,-ասում է Սիբիլն ու ընդգծում՝ կհնչեն ինչպես արդեն սիրված, այնպես էլ՝ նոր երգեր:

Սիբիլը ծնվել և ապրում է Ստամբուլում: Երգել սկսել է փոքր հասակից «Սուրբ Վարդանանց» երգչախմբում։ 2010-ի նոյեմբերին թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ են գտել «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնիմ», «Նամակ» և այլ երգերը։ Վերջինս մեծ հաջողություն է ունեցել Թուրքիայում։ «Նամակ»-ի տեսահոլովակը նկարահանվել է Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի աջակցությամբ, և առաջին հայերեն տեսահոլովակն է եղել, որը ցուցադրվել է թուրքական պետական հեռուստատեսությամբ: 2012-ի ապրիլին Սիբիլը մրցանակի է արժանացել Մոսկվայում կայացած «Արմենիա» մրցանակաբաշխությանը, իսկ մեկ ամիս անցերգչուհուն Երևանում շնորհվել է Ազգային երաժշտական մրցանակ։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում